Սիրուշո. “Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից”

“Մի օր շնորհավորական նամակ ստացանք մեր արտասահամանյան գործընկերներից մեկից՝ World Music Awards-ի պաշտոնական կայքի հղումով: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սա ավելին էր, քան անձնական նվաճում, սա նշանակում էր, որ կարողացել ենք կոտրել մի հսկայական պատ, որը միշտ եղել է մեր և նմանատիպ համաշխարհային միջոցառումների միջև:
Ինձ համար կարևոր է նաև այն, որ նոմինացվել եմ հայալեզու երգով Այս մեծամաշտաբ միջոցառմանը մրցանակ ստանալու ակնկալիք իհարկե չեմ կարող ունենալ: Նոմինացված լինելն ինձ համար արդեն ամենաանսպասելի և հաճելի հաղթանակն էր: Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից. այդ համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է: Շնորհակալ եմ այդքան տարածելու և քվեարկելու համար:
Հուսով եմ, որ մեր ակտիվությունը կստիպի այս համաշխարհային միջոցառմանը և նմանատիպ միջոցառումներին մեր երկրի հանդեպ ավելի ուշադիր լինել, ընդունել մեր մրցունակությունը և ավելի հաճախ ներգրավել հայ արտիստներին: Իսկ ես կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի նորից ընդգրկվեմ նոմինանտների շարքում և ավելի կայուն դիրք ունենամ”,-գրված է Սիրուշոյի Facebook-ի պաշտոնական էջում:
Երգչուհին այս տարի նոմինացված էր World Music Awards-ի երեք անվանակարգերում`

1.Լավագույն երգ (“PreGomesh”)

2.Լավագույն երգչուհի

3.Լավագույն տեսահոլովակ (“PreGomesh”)

Սիրուշոյի հետ այդ անվանակարգերում ներկայացված էին այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են` Շերը,  Ադելը, Ալիշա Քիզը, Ավրիլ Լավինը, Բեյոնսեն, Բրիթնի Սփիրսը, Նիքոլ Շերզինգերը, Սելին Դիոնը, Քրիստինա Ագիլերան և այլք:

Posted on Մայիսի 27, 2014, in Uncategorized and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: