Դալիթայի` “Լիբանանյան հրաշք մեկ շաբաթը”

““Լիբանանյան հրաշք մեկ շաբաթ”: Ահա այսպես կարող ենք նկարագրել մեր այցը: Ամեն ինչ շատ լավ էր, հոյակապ… մարդիկ շատ հյուրընկալ էին ու ջերմ, մենք մեր ողջ թիմով գոհ ենք և տպավորված”,-այսպես է բնութագրում  Դալիթան Լիբանան կատարած իր այցը: “Մանկական Եվրատեսիլում” Հայաստանը ներկայացրած երգչուհին այնտեղ հանդես է եկել մենահամերգով:

Այցելության ընթացքում Դալիթան հասցրել է նկարահանել նաև  տեսահոլովակներ. “Լիբանանահայ համայնքի և Սուրբ Խաչ Հարբոյեան վարժարանի կողմից ստացա մի գեղեցիկ նվեր՝ տեսահոլովակ «Մենակ չենք մենք » երգիս հիման վրա, որը գրել է իմ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը, գործիքավորել է կոմպոզիտոր և երգիչ Հայկոն, տեսահոլովակը նկարահանեց Բեյրութահայ Ռեժիսոր Հովիկ Հակոբյանը`համագործակցելով անվանի “Shooters Production”ի  և «Ալագյազ» պարախմբի հետ”,-ասում է երգչուհին` ավելացնելով, որ  մենահամերգից հետո ևս մեկ տեսահոլովակ են նկարահանել նույն թիմի անձնակազմով, որը կրկին նվեր է եղել և նկարահանվել է  Էմմա Ասատրյանի “Հայերինն է”  երգի հիման վրա, որի խոսքերի հեղինակը Անիտա Հախվերդյանն է, իսկ գործիքավորումը կատարել է  A-Prodoction-ը :

Ինչ վերաբերում է համերգին, ապա Դալիթայի խոսքերով` այն շատ լավ է անցել. “Դրա ապացույցն էլ հանդիսատեսի ջերմ ընդունելությունն էր, ծափահարություններն ու ցանկությունը, որ դարձյալ ստեղծվի նման հնարավորություն հանդիպելու իրենց հետ”,-ասում է երգչուհին:

Դալիթան զերծ չմնաց նաև շնորհակալական խոսքերից.  “Մենք մեր առաջին տեսահոլովակը նկարահանեցինք «Պուրճ Համուտի» հրապարակում, որի համար շնորհակալ ենք «Պուրտ Համուտի» քաղաքապետարանին, իսկ շարունակությունը նկարահանեցինք Բեյրութի կենտրոնում, Ազգային ժողովի հարևանության, որը հսկվում էր հատուկ զինվորականների կողմից: Շնորհիվ Ս. Խաչ Հարբոյան վարժարանի տնօրեն Տիկին Ռիտա Բոյաջյանի ձեռք բերած թույլատրության` կարողացանք մտնել ներս՝ դեպի քաղաքի կենտրոն: Իսկ ահա երկրորդ՝ “Ջիբեյլի Բիբլոս” պատմամշակութային և հնագիտական վայրում նկարահանված տեսահոլովակիս համար անհրաժեշտ եղավ ձեռք բերել միանգամից 4 հաստատության համաձայնություն. մշակույթի նախարարություն, պաշտպանության նախարարություն, քաղաքապետարան ու պատմամշակութային այդ հաստատության թույլատրությունը.

Զգեստներիս համար շնորհակալություն եմ հայտնում “Արև” Design Studio-ին”:

Երգչուհին չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել Հադդաջյան ընտանիքին իրեն ջերմ հյուրընկալելու համար:

“Վերադառնալով հայրենիք` ես ինձ հետ բերեցի միայն սեր, ջերմություն, լավ հիշողություններ և դրական լիցքեր”,-ասում է Դալիթան:

Լուսանկարները` Դալիթայի անձնական արխիվից

Posted on Հունիսի 6, 2014, in ESC Past Participants, Eurovision, JESC, JESC 2011 Yerevan, JESC Past Participants, News, Participants and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: