Անդրե. “Այս պահից սկսած պատասխանատվությանս զգացումն է՛լ ավելի մեծ է լինելու”
Սեպտեմբերի 21-ին երգիչ Անդրեն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով:
«Կարծում եմ` ցանկացած արտիստի համար սա ամենասպասված կոչումն է: Շատ ուրախ եմ, որ հենց այսօր` ՀՀ Անկախության 23-ամյակին, արժանացա այս բարձր գնահատականին»,-ասում է երգիչը:
Անդրեն նաև նշեց, որ անչափ հուզված է ու շնորհակալ բոլոր շնորհավորանքների համար. «Այս պահից սկսած պատասխանատվությանս զգացումն է՛լ ավելի մեծ է լինելու: Իհարկե, միշտ եմ մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել իմ աշխատանքին, բայց այսօրվանից սկսած ավելի մեծ ոգևորությամբ եմ աշխատելու… սրանք միայն խոսքեր չեն»:
Հիշեցնենք, որ Անդրեն արդեն շուրջ 20 տարի է, ինչ բեմական գործունեություն է ծավալում: Այս ընթացքում երգիչը տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ 13 անգամ արժանացել է «լավագույն երգչի» կոչմանը, թողարկել է 6 ձայնասկավառակ, պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք մրցույթներում, ինչպես նաև, 2006 թ-ին դարձել է առաջին հայ երգիչը «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
«Իսկապես, շատ ուրախ եմ և շնորհակալ բոլոր մրցանակներիս և պարգևներիս համար, սակայն ՀՀ վաստակավոր արտիստի կոչումն ինձ համար ամենաբարձր գնահատականն է, իհարկե, հանդիսատեսի սիրուց և հարգանքից հետո»,-ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Անդրեն:
Andre Management Team
Posted on Սեպտեմբերի 21, 2014, in Uncategorized and tagged "Without Your Love", Andre, Armenia, Eurovision 2006, Honored Artist, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստան, Անդրե, Եվրատեսիլ 2006. Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.
Թողնել մեկնաբանություն
Comments 0