Անդրե. “Այս պահից սկսած պատասխանատվությանս զգացումն է՛լ ավելի մեծ է լինելու”

1479084_1485819961691175_1805206020416258207_n

Սեպտեմբերի 21-ին երգիչ Անդրեն նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով:

«Կարծում եմ` ցանկացած արտիստի համար սա ամենասպասված կոչումն է: Շատ ուրախ եմ, որ հենց այսօր` ՀՀ Անկախության 23-ամյակին, արժանացա այս բարձր գնահատականին»,-ասում է երգիչը:

Անդրեն նաև նշեց, որ անչափ հուզված է ու շնորհակալ բոլոր շնորհավորանքների համար. «Այս պահից սկսած պատասխանատվությանս զգացումն է՛լ ավելի մեծ է լինելու: Իհարկե, միշտ եմ մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել իմ աշխատանքին, բայց այսօրվանից սկսած ավելի մեծ ոգևորությամբ եմ աշխատելու… սրանք միայն խոսքեր չեն»:

Հիշեցնենք, որ Անդրեն արդեն շուրջ 20 տարի է, ինչ բեմական գործունեություն է ծավալում: Այս ընթացքում երգիչը տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ 13 անգամ արժանացել է «լավագույն երգչի» կոչմանը, թողարկել է 6 ձայնասկավառակ, պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք մրցույթներում, ինչպես նաև, 2006 թ-ին դարձել է առաջին հայ երգիչը «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

«Իսկապես, շատ ուրախ եմ և շնորհակալ բոլոր մրցանակներիս և պարգևներիս համար, սակայն ՀՀ վաստակավոր արտիստի կոչումն ինձ համար ամենաբարձր գնահատականն է, իհարկե, հանդիսատեսի սիրուց և հարգանքից հետո»,-ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Անդրեն:

Andre Management Team

Posted on Սեպտեմբերի 21, 2014, in Uncategorized and tagged , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: