Անդրե և տղաներ. ԲԱՑԱՌԻԿ հանդիպում Սայմոն Քոուելի հետ

Andre, Vahe, Narek_nՆոյեմբերի վերջին երգիչ Անդրեն «X Factor»-ի հաղթող Վահե Մարգարյանի և իր մյուս թիմակցի` Նարեկ Վարդանյանի հետ գտնվում էր Լոնդոնում: Ճանապարհորդությունը «Շանթ» հեռուստաընկերության սահմանած մրցանակն էր` «X Factor»-ում տարած հաղթանակի համար:

Բացի այն, որ Լոնդոնում տղաները հրավիրված էին բրիտանական «X Factor»-ի գալա համերգին, նրանք նաև բացառիկ հանդիպում ունեցան «Pop Idol», «X Factor», «Britain’s Got Talent» և «American Idol» հայտնի նախագծերի պրոդյուսեր և հիմնադիր Սայմոն Քուելի հետ: Վերջինս առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Անդրեին` «X Factor»-ի շրջանակներում կատարած աշխատանքի համար, ինչի շնորհիվ երգիչը դարձել է նախագծի բացարձակ հաղթող:

Andre and Simon Cowell
«Նա ինձ շնորհավորեց և հետաքրքրվեց, թե որն է եղել իմ հաջողության գաղտնիքը, ինչին ի պատասխան ասացի, որ դրան նպաստել են թե՛ ճիշտ ընտրված մասնակիցները, թե՛ երգերն ու կերպարները և թե՛ ճիշտ բեմադրված շոուները»,-պատմում է Անդրեն, որը զարմացած է Սայմոնի ընկերական վերաբերմունքից, քանի որ, սովորաբար, աշխարհարռչակ պրոդյուսերը հայտնի է իր խիստ բնավորությամբ:

10150791_10152839343315102_2168864905138062509_n

Այսօր տղաներն արդեն Հայաստանում են, որտեղ Վահեին և Նարեկին միացել է նաև թիմի երրորդ անդամը` Հայկ Հունանյանը, որի հետ միասին տղաները պետք է պատրաստվեն դեկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք իրենց համերգին:

Vahe, Andre, Simon, Narek

Տեղեկացնենք, որ հայաստանյան «X Factor»-ն այս տարի բացառիկ էր նրանով, որ նախագծի եզրափակիչ փուլ անցան միևնույն պրոդյուսերի երեք մասնակիցները: Խոսքն Անդրեի և նրա եռյակի` Վահե Մարգարյանի, Նարեկ Վարդանյանի և Հայկ Հունանյանի մասին է: «X Factor»-ի համաշխարհային պատմության մեջ նման ռեկորդ դեռևս չէր գրանցվել:

1896882_10152847406160102_5884586210622388141_n
Նախագծի հաղթող ճանաչվեց Վահե Մարգարյանը, մի քանի ձանի տարբերությամբ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նարեկ Վարդանյանը: Այդ իսկ պատճառով էլ «Շանթ» հեռուստաընկերության որոշմամբ` Նարեկը ևս մեկնեց Լոնդոն` Անդրեի և Վահեի հետ:

Ի դեպ, Անդրեի մասնակիցներից Նարեկ Վարդանյանի անունը ևս հաճախ է շոշափվում այն երգիչների անունների կողքին, ում «Եվրատեսիլի» երկրպագուները ցանկանում են տեսնել, որպես այս տարվա մրցույթում  Հայաստանի ներկայացուցիչ:

Լուսանկարներն Անդրեի պաշտոնական էջից:

Posted on Դեկտեմբերի 3, 2014, in Uncategorized and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: