Monthly Archives: Հունվարի 2012

Լենա Մեյերը Բաքվում ոչինչ չի հասկացել

Եվրատեսիլ 2010-ի հաղթող լենա Մեյերը վերջերս հատուկ հյուրի կարգավիճակով գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` Եվրատեսիլ 2012-ի վիճակահանության շոուին մասնակցելու համար:  Երգչուհին իր հանդերաձարանում հասցրել է նաև մի տեսանյութ նկարել, որտեղ կիսվում է Ադրբեջանից ստացած իր տպավորություններով: Տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ֆրանսիան Եվրատեսիլ 2012-ում

Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012–ում Ֆրանսիան կներկայացնի հայտնի երգչուհի Անգունը: Երգը կգրեն Ուիլիամ Ռուշեն և Ժան-Պիեռ Պիլոտը: Վերջինիս երգը ֆրանսիական հիթ-շքերթներում մինչ օրս առաջին հորիզոնականներում է գտնվում: Ֆրանսիական հեռուստաալիքները դեռևս շատ քիչ բացահայտումներ են անում Անգունի երգի մասին:

Առաջարկում ենք վայելել Բաքվում կայանալիք Եվրատեսիլում Ֆրանսիան ներկայացնող երգչուհու հայտնի երգերից մեկը`

 

Մակեդոնիայի MKRTV հեռուստաընկերությունը ավարտել է իր ընտրությունը

Մակեդոնիայի MKRTV հեռուստաընկերությունը նախօրոք հայտնել էր, որ այս տարի Մակեդոնիան կներկայացնի Կալիոպի Բուքլեն: Արդեն 1,5 ամիս է, ինչ նրանք որոշում են Կալիոպիի ելույթի մանրամասները: Նրանք երգերի բազմաթիվ առաջարկներ են ստացել ինչպես ազգային, այնպես էլ արտասահմանյան կոմպոզիտորներից: Երկար քննարկումներից հետո հաղթող կոմպոզիտոր ճանաչվեց Ռոմեո Գրիլլը: Սա առաջին անգամը չէ, որ վերջինս համագործակցում է Կալիոպի Բուքլեի հետ: Երգի վերնագիրն է ”Black and White”. Խոսքերի հեղինակը հենց Կալիոպին է:
Կալիոպին պետք է ներկայացներ իր երկիրը Եվրատեսիլ 1996-ին նույնպես, սակայն այդ տարի մասնակից երկրների թույլատրելի քանակը կրճատվեց, ինչի արդյունքում չմասնակցեց նաև Մակեդոնիայի ներկայացուցիչը:

 

Եվրատեսիլ 2012-ի երգը դեռևս չի ձայնագրվել, սակայն Մակեդոնիայի ներկայացուցչի ձայնային տվյալները գնահատելու համար առաջարկում ենք լսել մեկ այլ երգ նրա կատարմամբ:

Դանիան արդեն ընտրել է Եվրատեսիլ 2012-ի իր մասնակցին

Ինչպես ամեն տարի, Դանիան այս տարի էլ ցնցեց հանդիսատեսին իր նախընտրական փուլի շքեղ շոուով: Որպես հատուկ հյուր ներկայացավ Եվրատեսիլ 2009-ի հաղթողԱլեքսանդր Ռիբակը: Ելույթ ունեցավ նաև << Backstreet Boys>> խմբի ներկայացուցիչ Howie D.-ն:

Մրցույթում ներկայացված բոլոր 9-ը կատարումներն էլ շատ տպավորիչ էին:

Ինչևէ, մրցույթում կարող է լինել միայն մեկ հաղթող: Վերջինս Սոլունա Սեմեյն էր իր “Should’ve Known Better” երգով: Երգի հեղինակը Սիմոն Սթորվիկ-Գրինն է:

Եվրատեսիլ 2012Դանիայի մասնակիցը որոշվեց ժյուրիի և հանդիսատեսի ձայների միջոցով(50/50 կարգով): Մրցույթի միջազգային ժյուրիի ներկայացուցիչները Ռուսաստանից, Նորվեգիայից, Գերմանիայից և Ադրբեջանից էին: