Բլոգի պահոցներ

Նարեկ Վարդանյան. «Մանկական Եվրատեսիլի» ռուսաստանյան նախընտրական փուլից մինչև հայաստանյան X Factor

10728509_295591137318475_233493853_nX Factor նախագծի լավագույն հնգյակի ամենասիրված մասնակիցներից մեկը` Նարեկ Վարդանյանը, 20 տարի բնակվում էր Ռուսաստանում, որտեղ պարզվում է` գրանցել է մի շարք հաջողություններ. խաղացել է ներկայացումներում, մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների: Սակայն Նարեկի համար իսկական հաղթանակ էր «Մանկական Եվրատեսիլ 2006»-ի ռուսաստանյան նախընտրական փուլին մասնակցելու հրավերը, որտեղ 13-ամյա երգիչը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Նարեկի հետ հարցազրույցի ընթացքում խոսեցինք «Եվրատեսիլի», Անդրեի հետ աշխատանքի, X Factor նախագծում մասնակցության և անձնական կյանքի որոշ մանրամասների մասին: Read the rest of this entry

Բեթթին կներկայացնի Հայաստանը “Մանկական Եվրատեսիլ 2014”-ին

Այս տարի “Մանկական Եվրատեսիլում” մեր երկիրը կներկայացնի Բեթթին` Էլիզաբեթ Դանիելյանը: Երգը, որով Հայաստանը կփայլի մրցույթում, կոչվում է “People of the Sun” (“Արևի մարդիկ”): Խոսքն, իհարկե, փոքրիկների մասին է:)

Դալիթայի` “Լիբանանյան հրաշք մեկ շաբաթը”

““Լիբանանյան հրաշք մեկ շաբաթ”: Ահա այսպես կարող ենք նկարագրել մեր այցը: Ամեն ինչ շատ լավ էր, հոյակապ… մարդիկ շատ հյուրընկալ էին ու ջերմ, մենք մեր ողջ թիմով գոհ ենք և տպավորված”,-այսպես է բնութագրում  Դալիթան Լիբանան կատարած իր այցը: “Մանկական Եվրատեսիլում” Հայաստանը ներկայացրած երգչուհին այնտեղ հանդես է եկել մենահամերգով:

Read the rest of this entry

“Մանկական Եվրատեսիլին” մասնակցել ցանկացողնե’ր, շտապե’ք ներկայացնել ձեր հայտերը…

Մանկական եվրատեսիլ երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին:
• Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
• Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տեւողությամբ:
• Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
• Ներկայացվող երգը պետք է լինի նոր եւ հրապարակված չլինի նախքան 2014 թ-ի մայիսի 1-ը:
• Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, եւ եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
• Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
• Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին թույլատրելի են:
• Չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների եւ բեք-վոկալիստների):
Read the rest of this entry

Դալիթան հանդես կգա մենահամերգով

Տևական ժամանակ է,  ինչ երգչուհի Դալիթայի   առօրյան գերհագեցած է:  Պատճառը երգչուհու մենահամերգն է, որը  կկայանա Լիբանանում` մայիսի 30-ին: Երգչուհու խոսքերով` ինքը լրջորեն է պատրաստվում այդ մեծ նախագծին, ինչի ապացույցն էլ վոկալի, պարի և բեմական վարպետության ամենօրյա պարապմունքներն են: Read the rest of this entry