Monthly Archives: Մայիսի 2012

Էմմի և Novva- Dance

2011 թվականի մեր մասնակից Էմմին իր հանդիսատեսին է ներկայացնում Novva-յի հետ համատեղ աշխատանքը` “Dance”:  Չափազանց ակտիվ, դինամիկ, պարային տրամադրություն փոխանցող ամառային երգ, որը կարող է մշտապես հնչել ակումբներում: Read the rest of this entry

1999թ., մայիսի 29. Եվ Եվրատեսիլի հաղթողն է… Շվեդիան

Եվրատեսիլի ամենաքննարկվող թեման այն, է որ մրցույթի 2012թ.-ի հաղթող է դարձել Շվեդիան: Սակայն ավելի շատ խոսվում է այն մասին, որ 1999թ.-ին մայիսի 29-ին, Շվեդիան կրկին դարձել է Եվրատեսիլի հաղթող: Այդ տարի Շվեդիան ներկայացնում էր Շառլոտ Նիլսոնը, ով մրցույթին ներկայացավ “Take Me To Your Heaven” երգով: Հենց այդ երգով էլ Շառլոտը մրցույթն իր հայրենիքում հյուրընկալոլու իրավունք ստացավ:
Ինչ վերաբերում է Շառլոտ Նիլսոնին, ապա նա ծնվել է 1974թ.ին: Նրա լրիվ անունն է Աննա Ջենի Շառլոտ Նիլսոն: Read the rest of this entry

Եվրատեսիլ 2012. անգլիացիների բողոքը մրցույթի դեմ

Բոլոր 42 երկրներից միայն չորսը` Իռլանդիան, Լատվիան, Բելգիան և Էստոնիան են քվեարկել Անգլիայի օգտին: Համփերդինքը ստացավ ընդամենը 12 միավոր մի միջոցառման ընթացքում, որտեղ  հարևան պետությունները, քաղաքական նկրտումներով, քվեարկում են մեկը մյուսի օգտին: Բրիտանացիները ինտերնետը ողողել են հայտարարություններով` կոչ անելով BBC-ին այլևս չմասնակցել մրցույթին: Նրանք իրենց հայտարարություններում ընդգրկել են նաև հեռուստատեսության ներկյացուցիչ Ֆիլիպ Սկոֆիլդի Twitter-ում արված գրառումը` “Ժամանակն է դադարենք մրցույթին մասնակցելուց: Անգամ Ռոբի Ուիլյամսը մրցույթը չի կարող բերել մեզ մոտ: Այն չափից դուրս քաղաքականացված է”:

Read the rest of this entry

Eurovision 2012 Azerbaijan . . . and they lived happily ever after

EuroVisionist-ը խոստացել էր, որ Եվրատեսիլ 2012-ի մասին մեր վերջնական եզրակացությունը կլինի և’ հայերեն, և’ անգլերեն: Մեր հայերեն գնահատականն արդեն պատրաստ է: Այնուամենայնիվ, հասկանում ենք, որ կան շատերը, ովքեր դժվարանում են կարդալ հայերեն, այդ իսկ պատճառով էլ գնահատականը ձեզ ենք ներկայացնում նաև անգլերեն:

Well, Eurovision 2012 is already in the past. Now, as the passions come down, the winner’s name is known and the competition is over, it’s time to fairly judge the most well-known and popular contest of 2012.

Read the rest of this entry

2013թ.-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակիչների և եզրափակչի օրերը

Մրցույթի պատասխանատու Սիեթսե Բեքերը

Բաքվում կայացել է Եվրոպայի հեռարձակողների միության մամլո ասուլիսը, որին մասնակցել են Եվրատեսիլի գործադիր տնօրեն Ջոն Օլա Սենդը, Եվրատեսիլ երգի մրցույթի պատասխանատու Սիեթսե Բեքերը, ԵՀՄ-ի մեդիա տնօրեն Անիկա Նիբերգ Ֆրանկենհաուզերը, ինչպես նաև հյուրընկալող երկրի հեռարձակող հեռուստատեսության ներկայացուցիչներ Ադիլ Քերմուն, Թահիր Մամադովը և Կամռան Աղասին:

Մամլո ասուլիսի ժամանակ մցույթի կազմակերպիչները հայտարարեցին 2013թ.-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակիչների և եզրափակչի օրերը: Թվով 58-րդ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը կկայանա 2013թ.-ի մայիսի 14-ին, երկրորդ կիսաեզրաջակիչը կանցկացվի մայիսի 16-ին, իսկ մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա 2013թ.-ի մայիսի 18-ին:

Դե ինչ, մեկ տարի տևած դադարից հետո, համոզված ենք, որ հաջորդ տարի Հայաստանն ըստ արժանվույնս կներկայանա Եվրոպայի ամենասպասված երաժշտական մրցույթ փառատոնին: