Բլոգի պահոցներ

Արամ MP3-ն կատարում է “Եվրատեսիլ 2013”-ում հաղթած երգը

Վերջերս կայացած իր մենահամերգի ժամանակ “Եվրատեսիլ 2014”-ի հայ մասնակիցը` Արամ MP3-ն, ոչ միայն սիրով ընդունել է “Եվրատեսիլ 2013”-ի հաղթող` դանիացի երգչուհի Էմմիլի դը Ֆորեսթի` Դանիայում կայանալիք “Եվրատեսիլին” մասնակցելու  հրավերը, այլև    կատարել է նրա հաղթական` “Only Teardrops” երգը:)

Լսեք և վայելեք այն Արամ MP3-ի կատարմամբ, ինչպես նաև կիսվեք ձեր կարծիքներով այստեղ և YouTube-ում:

Գոռ Սուջյան- “Out of Control” ՊՐԵՄԻԵՐԱ

“Եվրատեսիլ 2013”-ի հայ մասնակից Գոռ Սուջյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է “Out of Control”: Երգի երաժշտության հեղինակը հենց Գոռն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:

Ի դեպ, սա Գոռի առաջին տեսահոլովակն է, որտեղ նա հանդես է գալիս առանց “Dorians” խմբի:

Տեսահոլովակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

“Եվրատեսիլ 2013”. “EuroVisionist”-ի հարցազրույցը Հունգարիայի ներկայացուցչի հետ

27216_54841_byealex“Եվրատեսիլ 2013”-ին Հունգարիան ներկայացրեց Մարտա Ալեքսը, ով հանդես է գալիս ByeAlex բեմական անվամբ: Չնայած նրա“Kedvesem”  երգը անգլերենով չէր, սակայն այն միանշանակ հիշվեց “Եվրատեսիլի” երկրպագուների կողմից: Իր հիշվող երգի և օրիգինալ կատարման շնորհիվ Ալեքսը զբաղեցրեց մրցույթի 10-րդ հորիզոնականը:

“EuroVisionist”-ին ևս տպավորել է Հունգարիայի ներկայացուցիչը, այդ իսկ պատճառով էլ մենք զրուցեցինք Ալեքսի հետ, ով սիրով մեզ հետ կիսվեց “Եվրատեսիլից” ստացած իր տպավորություններով:

-Ալե՛քս, ինչպե՞ս որոշեցիր մասնակցել  “Եվրատեսիլ 2013”-ին: Read the rest of this entry

Մենք եզրափակչում ենք!!!

944197_538982072810348_721494888_nՔիչ առաջ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվում էր “Եվրատեսիլ 2013”-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում Dorians խումբը ոչ միայն փայլուն ելույթ ունեցավ, այլև անցավ եզրափակիչ փուլ:

Շնորհավորում ենք Dorians-ին, մեր պատվիրակությանը և բոլոր հայերին մեր գրանցած հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն ենք հայտնում մեր ներկայացուցիչներին Հայաստանը մրցույթում պատվով ներկայացնելու համար:

Ինչպես նաև շնորհակալ ենք սփյուռքում ապրող մեր այն հայրենակիցներին, ում քվեարկության շնորհիվ մենք անցանք եզրափակիչ  փուլ;

Dorians-ին ներկայացնում է Eurovision.tv-ին

972353_10201065430780447_1825752482_nՐոպեներ առաջ պարզ դարձավ, թե որոնք են այն 10 երջանիկ երկրները, որոնց ներկայացուցիչները իրենց երգերը կներկայացնեն  նաև “Եվրատեսիլ 2013”-ի եզրափակիչ փուլում: Այդ երկրներն են` Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Նիդեռլանդները և Ուկրաինան: Read the rest of this entry