Բլոգի պահոցներ

Compass Band-ը միացավ “Սարի աղջիկ” նախագծին

“Եվրատեսիլի” հայ ներկայացուցիչները շարունակում են միանալ “”Սարի աղջիկը”հայկական երգ է” նախաձեռնությանը: Անդրեից բացի, այսօր երգը կարող ենք լսել նաև “Մանկական Եվրատեսիլ 2012”-ին Հայաստանը ներկայացրած Compass Band-ի մեկնաբանությամբ:

“”Սարի աղջիկը”հայկական երգ է” նախագիծը ստեղծվել է 2012 թ-ին` բլոգեր Անի Մարգարյանի նախաձեռնությամբ: Մեկ տարի անց նախագծին միացան նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի PR բաժնի ուսանողուհիները:

Սյունե Առաքելյան

Անդրեի “Սարի աղջիկ” տեսահոլովակի շնորհանդեսը

Այսօր` “Ivy Lounge Café”-ում կայացավ Անդրեի “Սարի աղջիկ” տեսահոլովակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին “”Սարի աղջիկը” հայկական երգ է” նախագծի կամակերպիչները, Անդրեի կոլեգաներն ու բազում լրագրողներ:

“Հատուկ սեր չունեմ շնորհանդեսների հանդեպ, բայց քանի որ այսօրվա նախագիծը կարևոր նշանակություն ունի, որոշեցինք շնորհանդես կազմակերպել”,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեն: Read the rest of this entry

Անդրեն` “Սարի աղջկա” և այլ թեմաների մասին

Այսօր` Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում, “Բաց ամբիոն” հանդիպման շրջանակներում բուհի ուսանողական խորհուրդը ասուլիս էր կազմակերպել երգիչ Անդրեի հետ: “Բաց ամբիոն” անվանումն ունեցող այս հանդիպում-միջոցառումները կկայանան յուրաքանչյուր ամիս և կհյուրընկալեն տարբեր ոլորտի ներկայացուցիչների: Երգիչը մշակութային ոլորտի առաջին հյուրն էր:

Հանդիպումը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասում Անդրեն խոսեց ԵՊԼՀ-ի “Տեղեկատվություն և Հանրային Հաղորդակցման Տեխնոլոգիաներ” ԳՈՒ Կենտրոնի” ուսանողների և նրանց դասախոս, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի նախաձեռնած ““Սարի աղջիկ”-ը հայկական երգ է” նախագծի մասին, որին սիրով միացել է նաև երգիչը, իսկ երկրորդ  մասում համալսարանի լրագրության բաժնի տարբեր կուրսերի ուսանողներն Անդրեին հղեցին մի շարք այլ հարցեր` կապված երգչի նախկին և ներկայիս գործունեության հետ: Read the rest of this entry

Անդրե. “Սարի Աղջիկ”. ՇՈՒՏՈՎ

1451507_753068461374128_2092535156_n“Սարի աղջիկը”, որը նաև կոչվում է “Սարի Գելին” կամ “Վարդ սիրեցի”, հայկական ժողովրդական երգ է, թեև մեր հարևան ադրբեջանցիները ցանկանում են խեղել այս փաստը` երգը համարելով իրենցը: Սակայն հայ բլոգեր Անի Մարգարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի “PR” բաժնի մագիստրատուրայի խմբի ուսանողների նախաձեռնությամբ, մի խումբ հայ երիտասարդներ պայքարում են դրա հայկական ծագումը ապացուցելու համար:
Read the rest of this entry