Category Archives: Rules

“Մանկական Եվրատեսիլին” մասնակցել ցանկացողնե’ր, շտապե’ք ներկայացնել ձեր հայտերը…

Մանկական եվրատեսիլ երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին:
• Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
• Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տեւողությամբ:
• Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
• Ներկայացվող երգը պետք է լինի նոր եւ հրապարակված չլինի նախքան 2014 թ-ի մայիսի 1-ը:
• Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, եւ եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
• Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
• Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին թույլատրելի են:
• Չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների եւ բեք-վոկալիստների):
Read the rest of this entry

Compass Band-ը միացավ “Սարի աղջիկ” նախագծին

“Եվրատեսիլի” հայ ներկայացուցիչները շարունակում են միանալ “”Սարի աղջիկը”հայկական երգ է” նախաձեռնությանը: Անդրեից բացի, այսօր երգը կարող ենք լսել նաև “Մանկական Եվրատեսիլ 2012”-ին Հայաստանը ներկայացրած Compass Band-ի մեկնաբանությամբ:

“”Սարի աղջիկը”հայկական երգ է” նախագիծը ստեղծվել է 2012 թ-ին` բլոգեր Անի Մարգարյանի նախաձեռնությամբ: Մեկ տարի անց նախագծին միացան նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի PR բաժնի ուսանողուհիները:

Սյունե Առաքելյան

Հայտնի են դարձել “Եվրատեսիլ 2014”-ի հանդիսավարները

“Եվրատեսիլ” երգի մրցույթի պաշտոնական կայքը գրում է, որ “Եվրատեսիլ 2014”-ը վարելու են Նիկոլայ Կոպպելը ( Nikolaj Koppel), Պիլոու Ասբաեկը (Pilou Asbæk) և Լիս Ռոննեն (Lise Rønne):

Հիշեցնենք, որ “Եվրատեսիլն” այս տարի կկայանա Կոպենհագենի B&W համալիրում` մայիսի 6-ին, 8-ին և 10-ին:

Լիս Ռոննեն, Նիկոլայ Կոպպելն ու Պիլոու Ասբաեկը

Աղբյուրը` Eurovision.tv

 

Գոհար Գասպարյանը “Մանկական Եվրատեսիլ”-ում COMPASS BAND-ի մասնակցության մասին

“Եվրատեսիլ”-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը

Սեպտեմբերի 30-ին կայացած “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ, ինչպես հայտնի է, հայտարարվեց, որ այս տարի մրցույթում մեր երկիրը կներկայացնի Compass band-ն իր “Sweety baby” երգով: Սակայն նախընտրական փուլի հենց հաջորդ օրը լուրեր տարածվեցին այն մասին, թե հնարավոր է խումբը չմեկնի Ամստերդամ, ինչը կապված է խմբի անդամներից մեկի` Միքայել Վարոսյանի` մրցույթին մասնակցելու տարիքային անհամապատասխանության հետ: Մասնավորապես, նշվում է, որ մասնակցի 10 ամյակը դեռ չի լրացել:  Հարցի շուրջ իր մեկնաբանությունն է արել նաև Եվրատեսիլում Հայատանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Read the rest of this entry

2013թ.-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակիչների և եզրափակչի օրերը

Մրցույթի պատասխանատու Սիեթսե Բեքերը

Բաքվում կայացել է Եվրոպայի հեռարձակողների միության մամլո ասուլիսը, որին մասնակցել են Եվրատեսիլի գործադիր տնօրեն Ջոն Օլա Սենդը, Եվրատեսիլ երգի մրցույթի պատասխանատու Սիեթսե Բեքերը, ԵՀՄ-ի մեդիա տնօրեն Անիկա Նիբերգ Ֆրանկենհաուզերը, ինչպես նաև հյուրընկալող երկրի հեռարձակող հեռուստատեսության ներկայացուցիչներ Ադիլ Քերմուն, Թահիր Մամադովը և Կամռան Աղասին:

Մամլո ասուլիսի ժամանակ մցույթի կազմակերպիչները հայտարարեցին 2013թ.-ին Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլի կիսաեզրափակիչների և եզրափակչի օրերը: Թվով 58-րդ Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը կկայանա 2013թ.-ի մայիսի 14-ին, երկրորդ կիսաեզրաջակիչը կանցկացվի մայիսի 16-ին, իսկ մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա 2013թ.-ի մայիսի 18-ին:

Դե ինչ, մեկ տարի տևած դադարից հետո, համոզված ենք, որ հաջորդ տարի Հայաստանն ըստ արժանվույնս կներկայանա Եվրոպայի ամենասպասված երաժշտական մրցույթ փառատոնին: