Բլոգի պահոցներ

Compass Band-ը միացավ “Սարի աղջիկ” նախագծին

“Եվրատեսիլի” հայ ներկայացուցիչները շարունակում են միանալ “”Սարի աղջիկը”հայկական երգ է” նախաձեռնությանը: Անդրեից բացի, այսօր երգը կարող ենք լսել նաև “Մանկական Եվրատեսիլ 2012”-ին Հայաստանը ներկայացրած Compass Band-ի մեկնաբանությամբ:

“”Սարի աղջիկը”հայկական երգ է” նախագիծը ստեղծվել է 2012 թ-ին` բլոգեր Անի Մարգարյանի նախաձեռնությամբ: Մեկ տարի անց նախագծին միացան նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի PR բաժնի ուսանողուհիները:

Սյունե Առաքելյան

Անաստասիա Պետրիկը և Արցախի դրոշը

Համացանցում հայտնված այս լուսանկարը ցնցել է ողջ հայությանը: “Մանկական Եվրատեսիլի” այս տարվա հաղթողը` Անաստասիա Պետրիկը ծածանում է Արցախի դրոշը:) Read the rest of this entry

“Մանկական Եվրատեսիլ 2012”. ներկայացնում ենք հաղթողին:)

Ինչպես արդեն հայտնի է երեկվա շոուից, “Մանկական Եվրատեսիլի” այս տարվա հաղթողը Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Պետրիկն է:

Անաստասիան ծնվել է 2002թ-ի մայիսի 2-ին Օդեսայում:  2008 թ-ին Անաստասիան ընդունվում է Ներյուբայսկե շրջանի № 1 միջնակարգ դպրոցը:  Հզոր ձայնով փոքրիկ երգչուհին վոկալով սկսել է զբաղվել 2009 թ-ից: Նույն թվականին Անաստասիան նվաճում է “Moloda Halychyna” միջազգային  երաժշտական մրցույթի առաջին մրցանակը: Read the rest of this entry

“Մանկական Եվրատեսիլ 2012”. Այս տարվա հաղթողն է Ուկրաինան

AP_Show_112-71“Մանկական Եվրատեսիլ 2012”-ն այլևս պատմություն է: Մրցույթի այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պետրիկը, ով իր հզոր ձայնով զարմացրեց Եվրոպան և “կոտրեց սառույցը”: Read the rest of this entry

“Մանկական Եվրատեսիլ 2012”-ը դիտեք այսօր:)

47284_10152282889905542_1055412514_n

“Եվրատեսիլում” Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու “COPMASS Band”-ի տղաները:)

Այսօր Ամստերդամի HMH Arena-ից ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի “Մանկական Եվրատեսիլ 2012”-ի շոուն: Ինչպես գիտեք, այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնելու է “COMPASS Band”-ը` “Sweetie Baby” երգով: Հայ հեռուստադիտողը մրցույթին կարող է հետևել ժամը 23:15-ին` Հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ:

Հաջողություն ենք մաղթում մեր տաղանդավոր ներկայացուցիչներին Հայաստանը այս հեղինակավոր մրցույթում ներկայացնելու պատասխանատու գործում:)