Monthly Archives: Հունիսի 2012

Հայկո և Անահիտ Սիմոնյան- “Քեզ, իմ փոքրիկ”

Հայկոն և Անահիտ Սիմոնյանն իրեց որդու` Արմանի հետ

Եվրատեսիլ 2007-ի մեր մասնակիցը` Հայկոն և երգչուհի Անահիտ Սիմոնյանը հատուկ իրենց փոքրիկի համար կատարում են “Քեզ, իմ փոքրիկ” երգը: Երգը, որը վերջերս  հայտնվել է համացանցում, Հայկոն նախկինում  էլ է կատարել, սակայն այն ժամանակ երգիչը դեռ չէր հասցրել վայելել հայրության բերկրանքը: Այսօր արդեն Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի այս զուգերգը նվիրվում է փոքրիկ Արմանին 🙂 Read the rest of this entry

Էմմի և Եսսայի- “Էրեբունի Երևան”

Էմմի

Էմմին շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նոր տեսահոլովակներով և նորանոր համագործակցություններով: Մենք արդեն մեր բլոգում ձեզ ներկայացրել ենք Էմմիի և Միշոյի “Մութա” զուգերգը: Այս անգամ հայ փոփի արքայադուստրը իր հանդիսատեսին է ներկայանում Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցի` Եսսայիի հետ համատեղ աշխատանքով: Տեսահոլավակը նկարահանվել է “Էրեբունի Երևան” սիրված երգի հիման վրա: Read the rest of this entry

Մանկական Եվրատեսիլ 2011-ի Մոլդովայի ներկայացուցիչ Լերիկան 2012 թ.-ին նույն մրցույթում կներկայացնի Ռուսաստանը

Ռուսաստանը արդեն որոշել է Մանկական Եվրատեսիլ 2012-ի իր ներկայացուցչին: Իսկ վերջինիս դերում այս տարի կլինի 2011 թ.-ին Երևանում Մանկական Եվրատեսիլին Մոլդովան ներկայացրած Լերիկան:

Read the rest of this entry

“Euphoria”-ն ավելի ռիթմիկ և ավելի պարային տարբերակով

Համացանցում է հայտնվել Եվրատեսիլ 2012-ի հաղթող հիթի ռեմիքսային տարբերակը, որն ավելի ռիթմիկ է և ավելի հարմար է ակումբներում պարելու և զվարճանալու համար: Ռեմիքսի հեղինակն է Ալեքս Մորենոն: Read the rest of this entry

Դիմա Բիլանը կրկին լավագույնն է

Հունիսի 1-ին կայացավ Ռուսական МУЗ ТВ երաժշտական հեռուստաալիքի կազմակերպած հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունը, որի մրցանակակիրներն են դառնում ռուսական փոփ երաժշտության լավագույն ներկայացուցիչները: Այսպիսով, 2012 թ.-ի МУЗ ТВ մրցանակաբաշխության լավագույն երգիչ անվանակարգում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ամենահայտնի երգիչներից մեկը` Եվրատեսիլ 2008-ի հաղթող Դիմա Բիլանը: Դիմա Բիլանն առաջ անցավ այնպիսի հայտնի երգիչներից, ինչպիսիք են Գրիգորի Լեպսը, Դան Բալանը, Սերգեյ Լազարևը և Ֆիլիպ Կիրկորովը` նվաճելով լավագույնի տիտղոսը: Read the rest of this entry