Բլոգի պահոցներ
Գոռ Սուջյան- “Out of Control” ՊՐԵՄԻԵՐԱ
“Եվրատեսիլ 2013”-ի հայ մասնակից Գոռ Սուջյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը կոչվում է “Out of Control”: Երգի երաժշտության հեղինակը հենց Գոռն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:
Ի դեպ, սա Գոռի առաջին տեսահոլովակն է, որտեղ նա հանդես է գալիս առանց “Dorians” խմբի:
Տեսահոլովակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
“Եվրատեսիլ 2013”. մասնակիցների հերթականությունը
Այսպիսով, մայիսի 14-ին և 16-ին կայացան “Եվրատեսիլ 2013”-ի կիսաեզրափակիչ փուլերը: Մեր ներկայացուցիչները ելույթ ունեցան երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ և, ի ուրախություն բոլորիս, անցան եզրափակիչ փուլ, որը կկայանա մայիսի 18-ին և կրկին կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Read the rest of this entry
Մենք եզրափակչում ենք!!!
Քիչ առաջ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվում էր “Եվրատեսիլ 2013”-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ընթացքում Dorians խումբը ոչ միայն փայլուն ելույթ ունեցավ, այլև անցավ եզրափակիչ փուլ:
Շնորհավորում ենք Dorians-ին, մեր պատվիրակությանը և բոլոր հայերին մեր գրանցած հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն ենք հայտնում մեր ներկայացուցիչներին Հայաստանը մրցույթում պատվով ներկայացնելու համար:
Ինչպես նաև շնորհակալ ենք սփյուռքում ապրող մեր այն հայրենակիցներին, ում քվեարկության շնորհիվ մենք անցանք եզրափակիչ փուլ;
Հաջողություն DORIANS!!!!!:)
Ընդամենը մի քանի ժամից Շվեդիայի Մալմյո քաղաքից ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի “Եվրատեսիլ 2013”-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում ելույթ կունենա նաև Dorians խումբը: Read the rest of this entry