Բլոգի պահոցներ
Անդրեի հոգու երգերը` “Իմ Հոգի” ձայնասկավառակում
Posted by eurovisionist
Երեկ Yerevan Mall-ում կայացավ երգիչ Անդրեի նոր` «Իմ Հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:
“Իսկապես շատ-շատ հուզված եմ, կարծես առաջին, այլ ոչ թե 6-րդ ձայնասկավառակիս շնորհանդեսը լինի: Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք”,-ասաց երգիչը շնորհանդեսի ընթացքում կայացած մամուլի ասուլիսիսի ընթացքում: Read the rest of this entry →
Posted in ESC Past Participants, Eurovision, News, Participants
Պիտակներ՝ "Im Hogi", "Իմ Հոգի", Andre, Avet Barseghyan, Dalita, Eurovision, Eurovision 2006, Karina Khachatryan, Lena Ghazaryan, Marie, Mika, Narek Makaryan, Մարի, Միկա, Նարեկ Մակարյան, Սոնա Ռուբենյան, Սուսաննա Պետրոսյան, Սուրեն Առուստամյան, Սուրեն Կնյազյան, Անդրե, Ավետ Բարսեղյան, Դալիթա, Եվրատեսիլ, Եվրատեսիլ 2006, Լենա Ղազարյան, Կարինա Խաչատրյան, Sona Rubenyan, Suren Arustamyan, Suren Knyazyan, Susanna Petrosyan, X-Factor
Ինչպե՞ս է զարկում Անդրեի սիրտը
Posted by eurovisionist
“Պատանի պարողների Եվրատեսիլից” անցում կատարենք “Եվրատեսիլ” երգի մրցույթին: Այսօր կայացավ մրցույթի առաջին հայ ներկայացուցչի` Անդրեի նոր տեսահոլովակի պրեմիերան: Read the rest of this entry →
Posted in ESC Past Participants, News, Videos
Պիտակներ՝ Andre, Eurovision 2006, Հրանտ Երիցկինյան, Նիկ Էգիբյան, Սրտի առաջին խոսքը, Անդրե, Ավետ Բարսեղյան, Եվրատեսիլ 2006
Compass band-ը “կկոտրի Ամստերդամի սառույցն” իր SWEETY BABY երգով:)
Posted by eurovisionist
Այսօր` սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող Մանկական Եվրատեսիլ 2012-ի Հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ, հայտնի դարձավ, թե ովքեր են ներկայացնելու մեր երկիրը Նիդերլանդներում կայանալիք մրցույթում: Եվ այսպես, հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի 50/50% քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը, որը մրցույթին կներկայացնի “Sweety Baby” երգը: Read the rest of this entry →
Մանկական Եվրատեսիլ 2011-ի գաղտնիքները բացահայտված են
Posted by eurovisionist
Այսօր Ani Plaza հյուրանոցում կայացավ Մանկական Եվրատեսիլի երկրորդ մամլո ասուլիսը: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը և Մրցույթի մամլո խոսնակ Արտակ Վարդանյանը բացահայտեցին երկար սպասված գաղտնիքները: Սակայն մինչ գաղտնիքներին անցնելը` նշենք, որ համերգը կայանալու է երկու օր: Առաջին օրը` դեկտեմբերի 2-ին, տեղի կունենա Գլխավոր փորձը` բացարձակապես նույն համերգը, սակայն առանց քվեարկության և հաղթողի: Իսկ եթե ցանկանում եք ներկա գտնվել քվեարկությանը և տեսնել հաղթողին բեմի վրա, ձեռք բերեք Մանկական Եվրատեսիլի` դեկտեմբերի 3-ին կայանալիք համերգի տոմսերը: Իսկ հիմա անցնենք ամենակարևոր գաղտնիքներին:
Գաղտնիք 1
Սա թերևս Մրցույթի ամենահայտնի և ամենաքննարկված գաղտնիքն էր: Ովքեր են լինելու այս տարվա Մանկական Եվրատեսիլի հաղորդավարները: Չնայած լայնորեն շրջանառվում էր Գարիկ Մարտիրոսյանի անունը, այսօր պարզ դարձավ, որ հաղորդավարների զույգը կկազմեն Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը և հայտնի հաղորդավար և երգահան Ավետ Բարսեղյանը:
Գաղտնիք 2
Մանկական Եվրատեսիլի բեմում կերգեն ոչ միայն 13 երկրների ներկայացուցիչները, այլ նաև հայ երգիչները: Մամլո ասուլիսի ժամանակ նշվեցին մասնավորապես Սիրուշոյի և Մանկական Եվրատեսիլ 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի անունները:
Գաղտնիք 3
Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի է հրավառություն-ներկայացում: Այն, իհարկե, կլինի Մանկական Եվրատեսիլի շրջանակներում և կզարմացնի ոչ միայն հայերին այլև ամբողջ Եվրոպային:
Գաղտնիք 4
Ինչպես արդեն հայտնի է Եվրատեսիլի բոլոր երկրպագուներին, ամեն տարի հաղթողին շնորհվող մրցանակը յուրօրինակ դիզայն է ունենում: Այս տարի ևս բացառություն չէ: Այս տարվա Մանկական Եվրատեսիլի մրցանակի հեղինակը կլինի դիզայներ Նուռր:
Գաղտնիք 5
Այս տեղեկատվությունը գաղտնիք չէ, սակայն այն նոր է և այդ պատճառով մենք մեզ պարտավորված ենք համարում այն հայտնել ձեզ: Բոլոր այն լրագրողները, ովքեր արդեն հավատարմագրվել են, կամ պատրաստվում են հավատարմագրվել մոտակա մի քանի օրվա ընթացքում (հավատարմագրման վերջնաժամկետը հետաձգվել է) հնարավորություն կունենան ականատես լինել Մրցույթի փորձերին (առանց բեմական հագուստի):
Գաղտնիք 6
Այն գաղտնիքը, որին բոլորս անհամբեր սպասում էինք — ով է լինելու Մանկական Եվրատեսիլի` այս տարվա հյուրը — ցավոք, այդպես էլ չբացահայտվեց: Այն կլինի Մրցույթի մեխը և պարզ կդառնա միայն դեկտեմբերի 2-ին և 3-ին: Դե ինչ, մեզ մնում է միայն գուշակել . . .
Գաղտնիքների պաշարը դեռ սպառված չէ. առջևում մի հսկայական միջոցառում է` Մանկական Եվրատեսիլ 2011-ը, որն անկասկած կմատուցի շլացուցիչ շոու և գերազանց ժամանց: