Բլոգի պահոցներ

Դալիթա- “Կյանքը բեմ է”. ՆՈՐ ԵՐԳ

Դալիթան ակտիվորեն շարունակում է իր բեմական գործունեությունը: Վերջերս երգչուհին իր հանդիսատեսին ներկայացրեց Ռաֆայել Մնացականյանի հեղինակած “Կյանքը բեմ է” երգը:

“Eurovisionist” բլոգը ձեզ առաջարկում է վայելել “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի մեր աստղի նոր աշխատանքը և կիսվել կարծիքներով:)

Վրացական “Candy” խմբի անդամը` “Հայաստանի ձայնը” նախագծում(տեսանյութ)

1377576_207292826115320_1687198469_n“Մանկական Եվրատեսիլ 2011”-ը  հիշարժան էր, հատկապես, հայերիս համար, քանի որ  միջազգային այս մրցույթն անցկացվեց Երևանում: Read the rest of this entry

Դալիթայի նվերը Երևանին:)

Դալիթա

Դալիթա

Երգչուհի Դալիթան շարունակում է ուրախացնել իր և “Մանկական Եվրատեսիլի” երկրպագուներին նորանոր աշխատանքներով: Read the rest of this entry

Մանկական Եվրատեսիլ 2011-ի փորձերը շարունակվում են…

Մանկական Եվրատեսիլ 2011-ի բեմը

Մանկական Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքները բուռն կերպով շարունակվում են Երևանում: Երիտասարդ կատարողները իրար հետևից <<պայթեցնում են>> ֆանտաստիկ բեմը: Ի  դեպ, բեմի մասին խոսելիս պետք է նշենք, որ Հայաստանը ապշեցրեց ամբողջ Եվրոպային իր ցնցող բեմով, օրիգինալ դիզայնով ու ֆանտաստիկ գունային գամաներով: Այս շոուն հաստատ կլինի ամենալավերից մեկը, եթե ոչ ամենալավը Մանկական Եվրատեսիլի պատմության մեջ:

Մոտ 5 րոպե առաջ Լերիկան` Մոլդովայի ներկայացուցիչը, վերջացրեց իր երկրորդ փորձը: Այժմ հյուրընկալ ներկայացուցիչը` Դալիթան, պատրաստվում է իր երկրորդ փորձին:

Մամլո բաժնում այժմ կայծակնային արագությամբ ավելանում են նորությունները և հոդվածները: Այստեղից անընդհատ ամբողջ աշխարհով մեկ թարմացվում են նորությունները  :

Մի խոսքով, մամլո բաժնում Մանկական Եվրատեսիլի թեժ մթնոլորտ է: Հույս ունենք, որ այն ավելի կթեժանա մինչև վերջնական մրցույթը:

Հետևեք մեզ նոր նորությունների համար:

eurovisionclub-ի անձնակազմը Երևանից