Բլոգի պահոցներ

Eurovision 2012 Azerbaijan . . . and they lived happily ever after

EuroVisionist-ը խոստացել էր, որ Եվրատեսիլ 2012-ի մասին մեր վերջնական եզրակացությունը կլինի և’ հայերեն, և’ անգլերեն: Մեր հայերեն գնահատականն արդեն պատրաստ է: Այնուամենայնիվ, հասկանում ենք, որ կան շատերը, ովքեր դժվարանում են կարդալ հայերեն, այդ իսկ պատճառով էլ գնահատականը ձեզ ենք ներկայացնում նաև անգլերեն:

Well, Eurovision 2012 is already in the past. Now, as the passions come down, the winner’s name is known and the competition is over, it’s time to fairly judge the most well-known and popular contest of 2012.

Read the rest of this entry

Գերմանական Ach- und Krachgeschichte-ն Եվրատեսիլ 2012-ի մասին: հայերեն

Վերջերս գերմանական Ach- und Krachgeschichte հաղորդումը անդրադարձավ նաև Եվրատեսիլ 2012-ին: Կարծես Եվրոպական երկրները հերթով ծաղրում են մրցույթը, անհամբեր սպասում ենք հաջորդին:

Read the rest of this entry

Մեկ է, Ավստրիան ամենահիշվողն էր այս տարի

Չնայած որ այս տարվա Եվրատեսիլը բոլորիս զարմացրեց երգերի բարձր որակով, կարծում եմ այդ հեղափոխությունը չպետք է տեղի ունենար հենց այս տարի հենց այդ երկրում:

Եզրափակիչն ընդհանրապես չհամապատասխանեց նախամրցույթային տրամադրություններին և իրադարձություններին:

Read the rest of this entry

Մեր վերջնական գնահատականը դեռ առջևում է

EuroVisionist-ն այսօր փորձեց լուսաբանել Եվրատեսիլը սովորական հեռուստադիտողի աչքերով: Բոլոր հոդվածները գրվել են կատարումներին զուգահեռ: Հեղինակներն արտահայտել են իրենց սուբյեկտիվ կարծիքը, և մենք գիտակցում ենք, որ այն կարող է չհամընկնել մեր ընթերցողների կարծիքի հետ: Ուրախ կլինենք, եթե դուք նույնպես կիսվեք ձեր կարծիքներով մեզ հետ:

Ձեր ներողամտությունն ենք հայցում բոլոր տպագրական սխալների համար, դրանք անպայման կուղղվեն, ինչպես նաև կներեք, եթե ինչ-որ մեկին վիրավորել ենք:

Վաղն արդեն կներկայացնենք մեր ընդհանուր գնահատականը մրցույթի կազմակերպման, անցկացման և մասնակիցների մասին: Խոստանում ենք, որ այն կլինի հայերեն և անգլերեն տարբերակներով:

Հարգանքներով,

EuroVisionist-ի ադմինիստրացիա

Եվրատեսիլ 2012-ի հաղթողն է Շվեդիան!

Եվրատեսիլ 2012-ի հաղթողն է Լորինը` Շվեդիայի ներկայացուցիչը, 372 միավորով:

Սա թերևս այն հաղթանակներից էր, որը կարելի է անկասկած համարել արդար և արժանի: Լորենի կատարման մեջ չկար մի բան, որը տհաճություն պատճառեր իմ որևէ զգայարանին: Սրան համաձայն էին Եվրատեսիլին մասնակցող երկրների մեծ մասը:

EuroVisionist-ը շնորհավորում է Շվեդիայի ներկայացուցչին` Լորինին: Շնորհակալություն լավ երգի և կատարման համար: Կտեսնվենք մյուս տարի Շվեդիայում: