Բլոգի պահոցներ

Անդրե և տղաներ. ԲԱՑԱՌԻԿ հանդիպում Սայմոն Քոուելի հետ

Andre, Vahe, Narek_nՆոյեմբերի վերջին երգիչ Անդրեն «X Factor»-ի հաղթող Վահե Մարգարյանի և իր մյուս թիմակցի` Նարեկ Վարդանյանի հետ գտնվում էր Լոնդոնում: Ճանապարհորդությունը «Շանթ» հեռուստաընկերության սահմանած մրցանակն էր` «X Factor»-ում տարած հաղթանակի համար: Read the rest of this entry

Արամ mp3-ն կրկին ցնցեց… :)

“Եվրատեսիլի” առաջին կիսաեզրափակչից հետո մրցույթի շրջանակներում կայացած հերթական երաժշտական իրադարձության ժամանակ Արամ mp3-ն կատարել է Martin Solveig-ի “Jealousy” երգը: Նրա ելույթը կրկին ցնցել է մրցույթի ոչ միայն հայ, այլև եվրոպացի երկրպագուներին:)

Տեսանյութը` ESCKAZ.com-ի

Արամ mp3-ի երկրորդ փորձը Կոպենհագենում

Ինչպես հայտնի է` մեր պատվիրակությունն արդեն գտնվում է Կոպենհագենում, որտեղ կայանում են “Եվրատեսիլի” փորձերը: Մեր պատվիրակը` Արամ mp3-ն, այսօր կատարել է մրցութային համերգի իր երկրորդ փորձը: Դիտեք և գնահատեք:)

Անդրեի հոգու երգերը` “Իմ Հոգի” ձայնասկավառակում

1888652_825600484122098_137479777_nԵրեկ Yerevan Mall-ում կայացավ երգիչ Անդրեի նոր` «Իմ Հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:

“Իսկապես շատ-շատ հուզված եմ, կարծես առաջին, այլ ոչ թե 6-րդ ձայնասկավառակիս շնորհանդեսը լինի: Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք”,-ասաց երգիչը շնորհանդեսի ընթացքում կայացած մամուլի ասուլիսիսի ընթացքում: Read the rest of this entry

Հայտնի են դարձել “Եվրատեսիլ 2014”-ի հանդիսավարները

“Եվրատեսիլ” երգի մրցույթի պաշտոնական կայքը գրում է, որ “Եվրատեսիլ 2014”-ը վարելու են Նիկոլայ Կոպպելը ( Nikolaj Koppel), Պիլոու Ասբաեկը (Pilou Asbæk) և Լիս Ռոննեն (Lise Rønne):

Հիշեցնենք, որ “Եվրատեսիլն” այս տարի կկայանա Կոպենհագենի B&W համալիրում` մայիսի 6-ին, 8-ին և 10-ին:

Լիս Ռոննեն, Նիկոլայ Կոպպելն ու Պիլոու Ասբաեկը

Աղբյուրը` Eurovision.tv