Բլոգի պահոցներ

Անդրեի հոգու երգերը` “Իմ Հոգի” ձայնասկավառակում

1888652_825600484122098_137479777_nԵրեկ Yerevan Mall-ում կայացավ երգիչ Անդրեի նոր` «Իմ Հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:

“Իսկապես շատ-շատ հուզված եմ, կարծես առաջին, այլ ոչ թե 6-րդ ձայնասկավառակիս շնորհանդեսը լինի: Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք”,-ասաց երգիչը շնորհանդեսի ընթացքում կայացած մամուլի ասուլիսիսի ընթացքում: Read the rest of this entry

Compass band-ը “կկոտրի Ամստերդամի սառույցն” իր SWEETY BABY երգով:)

Compass band-ը կներկայացնի Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում

Այսօր` սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող Մանկական Եվրատեսիլ 2012-ի Հայաստանյան նախընտրական փուլի ժամանակ, հայտնի դարձավ, թե ովքեր են ներկայացնելու մեր երկիրը Նիդերլանդներում կայանալիք մրցույթում: Եվ այսպես, հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի 50/50% քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը, որը մրցույթին կներկայացնի  “Sweety Baby” երգը: Read the rest of this entry

Մանկական Եվրատեսիլ 2011-ի գաղտնիքները բացահայտված են

Այսօր Ani Plaza հյուրանոցում կայացավ Մանկական Եվրատեսիլի երկրորդ մամլո ասուլիսը: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը և Մրցույթի մամլո խոսնակ Արտակ Վարդանյանը բացահայտեցին երկար սպասված գաղտնիքները: Սակայն մինչ գաղտնիքներին անցնելը` նշենք, որ համերգը կայանալու է երկու օր: Առաջին օրը` դեկտեմբերի 2-ին, տեղի կունենա Գլխավոր փորձը` բացարձակապես նույն համերգը, սակայն առանց քվեարկության և հաղթողի: Իսկ եթե ցանկանում եք ներկա գտնվել քվեարկությանը և տեսնել հաղթողին բեմի վրա, ձեռք բերեք Մանկական Եվրատեսիլի` դեկտեմբերի 3-ին կայանալիք համերգի տոմսերը: Իսկ հիմա անցնենք ամենակարևոր գաղտնիքներին:

Գաղտնիք 1

Սա թերևս Մրցույթի ամենահայտնի և ամենաքննարկված գաղտնիքն էր: Ովքեր են լինելու այս տարվա Մանկական Եվրատեսիլի հաղորդավարները: Չնայած լայնորեն շրջանառվում էր Գարիկ Մարտիրոսյանի անունը, այսօր պարզ դարձավ, որ հաղորդավարների զույգը կկազմեն Եվրատեսիլի Հայաստանի պատվիրակության նախագահ Գոհար Գասպարյանը և հայտնի հաղորդավար և երգահան Ավետ Բարսեղյանը:

Գաղտնիք 2

Մանկական Եվրատեսիլի բեմում կերգեն ոչ միայն 13 երկրների ներկայացուցիչները, այլ նաև հայ երգիչները: Մամլո ասուլիսի ժամանակ նշվեցին մասնավորապես Սիրուշոյի և Մանկական Եվրատեսիլ 2010-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի անունները:

Գաղտնիք 3  

Առաջին անգամ Հայաստանում կկազմակերպվի է հրավառություն-ներկայացում:  Այն, իհարկե, կլինի Մանկական Եվրատեսիլի շրջանակներում և կզարմացնի ոչ միայն հայերին այլև ամբողջ Եվրոպային:

Գաղտնիք 4

Ինչպես արդեն հայտնի է Եվրատեսիլի բոլոր երկրպագուներին, ամեն տարի հաղթողին շնորհվող մրցանակը յուրօրինակ դիզայն է ունենում: Այս տարի ևս բացառություն չէ: Այս տարվա Մանկական Եվրատեսիլի մրցանակի հեղինակը կլինի դիզայներ Նուռր:

Գաղտնիք 5 

Այս տեղեկատվությունը գաղտնիք չէ, սակայն այն նոր է և այդ պատճառով մենք մեզ պարտավորված ենք համարում այն հայտնել ձեզ: Բոլոր այն լրագրողները, ովքեր արդեն հավատարմագրվել են, կամ պատրաստվում են հավատարմագրվել մոտակա մի քանի օրվա ընթացքում (հավատարմագրման վերջնաժամկետը հետաձգվել է) հնարավորություն կունենան ականատես լինել Մրցույթի փորձերին (առանց բեմական հագուստի):

Գաղտնիք 6

Այն գաղտնիքը, որին բոլորս անհամբեր սպասում էինք — ով է լինելու Մանկական Եվրատեսիլի` այս տարվա հյուրը — ցավոք, այդպես էլ չբացահայտվեց: Այն կլինի Մրցույթի մեխը և պարզ կդառնա միայն դեկտեմբերի 2-ին և 3-ին: Դե ինչ, մեզ մնում է միայն գուշակել . . .

Գաղտնիքների պաշարը դեռ սպառված չէ. առջևում մի հսկայական միջոցառում է` Մանկական Եվրատեսիլ 2011-ը, որն անկասկած կմատուցի շլացուցիչ շոու և գերազանց ժամանց: