Monthly Archives: Սեպտեմբերի 2011

Դալիթա. բացառիկ հարցազրույց Մանկական Եվրատեսիլի հայ դեսպանի հետ

       Դեկտեմբերի 3–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մեր այս տարվա մասնակիցը`Դալիթան,   արդեն նախապատրաստական աշխատանքների բուռն գործունեության մեջ է:  Եվ չնայած իր զբաղվածությանը` երգչուհին  սիրով համաձայնվեց հարցազրույց տալ մեր բլոգին, ինչի համար անչափ շնորհակալ ենք փոքրիկ երգչուհուց: Իսկ մենք էլ մեր հերթին սիրով ձեզ ենք ներկայացնում Դալիթայի հետ ունեցած մեր հարցազրույցը:

eurovisionclub: Դալիթա՛, ինչպե՞ս որոշվեց քո մասնակցությունը Մանկական Եվրատեսիլ 2011-ի նախընտրական փուլին:

Dalita: Լինելով երգի ասպարեզում` հետևում եմ մանկական մրցույթներին և որոշեցի այս տարի էլ մասնակցել:

eurovisionclub: Իսկ ու՞մ օգնությամբ ստեղծվեց “Welcome to Armenia” երգը:

Dalita: Իմ շատ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանն է ինձ օգնել երգի ստեղծման հարցում, որի գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ զուռնան նվագել է Վարդան Գրիգորյանը:

eurovisionclub: Արդեն հասցրե՞լ  ես լսել մրցակիցներիդ երգերը, և, եթե այո, ու՞մ ես համարում քեզ համար լուրջ մրցակից:

Dalita: Որքանով որ տեղյակ եմ, դեռ ոչ բոլոր մասնակից երկրներում են ավարտվել նախընտրական փուլերը: Լսել եմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Մակեդոնիայի և Լիտվայի կատարումները: Չեմ ուզում ոչ մեկին առանձնացնել:  Բոլորն էլ պատրաստված են, և, քանի որ սա մրցույթ է, բոլորս էլ միմյանց մրցակիցներ ենք համարում:

eurovisionclub: Իսկ մեծերի Եվրատեսիլին, առհասարակ,  հետևու՞մ  ես: Կա՞ մի մասնակից ( ոչ հայազգի), ում հետ կցանկանայիր զուգերգ ունենալ:

Դալիթան և 2010թ.-ի Մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանը

Dalita: Այո, ինչ Հայաստանը մասնակցել է, միշտ էլ հետևել եմ: Տղաներից կցանկանայի Դիմա Բիլանի կամ Ալեքսանդր Ռիբակի հետ զուգերգ ունենալ :), իսկ աղջիկներից` Լենա Մեյերի կամ Ռուսլանայի հետ: Աղջիկ հաղթողների երգերից իմ երգացանկում երգել եմ  թե ՛Լենայի (“Satellite”)  և թե ՛Ռուսլանայի (“Wild dancers”) հաղթող երգերը:

Դալիթան իր ուսուցչուհու` Էմմա Ասատրյանի հետ

eurovisionclub: Իսկ ինքդ քեզ հետագայում տեսնու՞մ  ես մեծերի Եվրատեսիլում:

Dalita: Ցանկություն ունեմ: Երբ ժամանակը գա, կմտածեմ այդ մասին 🙂

eurovisionclub: Եվ վերջում, կցանկանայի իմանալ, թե ինչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված: Շարունակելու՞ ես հանդես գալ, որպես երգչուհի, թե ՞այլ ծրագրեր ունես:

Dalita: Այժմ մասնակցում եմ Եվրատեսիլին: Մրցույթից հետո  կմտածենք նոր ծրագրերի մասին: Իհարկե՛,  կշարունակեմ երգը ուսուցչուհուս օգնությամբ, բայց ցանկանում եմ անպայման ունենալ նաև այլ մասնագիտություն, որի մասին դեռ ժամանակ ունեմ մտածելու:

eurovisionclub-ը հաջողություն է մաղթում Մանկական Եվրատեսիլի մեր այս տարվա դեսպան Դալիթային` ցանկանալով նրան հաջող ելույթ, ուրախ տրամադրություն և տրամադրվածություն, ինչպես նաև  մեծ հաղթանակներ թե՛ մրցույթում, թե ՛դրանից դուրս):

Կրիստալ- Ուկրաինա

Մանկական Եվրատեսիլ 2011-ին Ուկրաինան կներկայացնի 11-ամյա Կրիստինա Կոչեգարովան (Կրիստալ): Կրիստինան ծնվել է Կիևում: Աղջկա բեմական անվանումը Կրիստալ է, ինչը խորհրդանշում է մաքրություն, ամրություն և պարզություն:

Կրիստալի բեմական գործունեությունը սկսվեց այն ժամանակ, երբ աղջիկը դեռ չորս տարեկան էր: Նա նկարահանվեց «Кумиры и Кумирчики» հեռուստաշոուում, ինչը փոքրիկին միանգամից հաջողություն բերեց:
Հունիսին Կրիստալը նկարահանեց իր առաջին տեսահոլովակը` “Եվրոպա” երգի հիման վրա, որը երգչուհին կատարելու է մրցույթի ժամանակ: Այն լույս է տեսել երկու լեզուներով` ուկրաիներեն և անգլերեն:

Եկատերինա Րյաբովա- Ռուսաստան

Տասնչորս ամյա Կատյա Րյաբովան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսասանը կներկայացնի “Как Ромео и Джульетта” երգով:

Մանկական Եվրատեսիլի երկրպագուները, հավանաբար, կհիշեն Եկատերինային 2009թ.-ի մրցույթից, որտեղ աղջիկը կատարել է “Маленький принц” երգը` գրավելով պատվավոր երկրորդ հորիզոնականը (սովորաբար Մանկական Եվրատեսիլի կազմակերպիչները արգելում են միևնույն մասնակցին կրկին մասնակցել մրցույթին, քանի որ դա համարվում է տվյալ մասնակցի համար առավելություն, սակայն այս տարի Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց բացառություն անել):
Եվրատեսիլի հաջողություններից հետո Կատյան մասնակցել է նաև “Славянском базар” և մանկական “Նոր Ալիք” մրցույթներին”: Կատյան մեծ ծրագրեր ունի կապված ապագայի հետ: Երազում է դառնալ դերսանուհի, երգչուհի և ռեժիսոր:

Դորիան Դլակա — Մակեդոնիա

Դորիան Դլական ծնվել է 1997թ.-ի նոյեմբերի 6-ին: Նա իր երաժշտական կարիերան սկսել է Super Star շոուի խոռում երգելով: 2008թ.-ին Ֆիլիպա Բիբանովսկայաի հետ “Srekni sme” երգով մասնակցել է Մանկական Եվրատեսիլի Մակեդոնիայի նախընտրական փուլին և գրավել է երկրորդ հորիզոնականը:
Անցած տարի Դորիանը Ֆիլիպայի, Մատկոյի, Դեայի և Գոգոյի հետ մասնակցել է Մանկական Եվրատեսիլ մրցույթին, սակայն որպես պարող: “Դա ուղղակի հիանալի էր, անգին փորձություն էր ինձ համար: Ամբողջ Եվրոպայից ընկերներ ձեռք բերեցի և նրանցից շատերի հետ մինչև հիմա շփվում եմ: Հենց այդ հիանալի տպավորություններն են ինձ առաջնորդել դեպի Մանկական Եվրատեսիլ 2011”,-ասում է Դորիանը:

Մանկական Եվրատեսիլի բեմում Դորիանին միանալու է Դեյանա Պոպովսկան, ում հետ նա մասնակցել է բազմաթիվ շոուների:

Պաոլինա Սկրաբիտե — Լիտվա

10-ամյա Պաոլինա Սկրաբիտեն ծնվել է Լիտվայի Պալանգա քաղաքում: Նա երգել սկսել է հինգ տարեկանից և ներկայումս վոկալի դասեր է պարապում իր ուսուցչուհու` Դիանա Բերզանսկենեի մոտ:
Պաուլինան մասնակցել է Լիտվայի LRT հեռուստաընկերության 2010 և 2011թ.երի հանրահայտ “Talentos ringas” շոուին, որտեղ անցել է եզրափակիչ փուլ:

 
Նա նաև մասնակցել է “Baltic Transit” 2010 միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է “Strazdas” և “Song for the Father” երգերը:
Մանկական Եվրատեսիլ 2011-ի իր երգը աղջնակը գրել է իր պրոդյուսեր Մինդաուգաս Լապինսկիսի օգնությամբ: