Բլոգի պահոցներ

“Euphoria”-ն ավելի ռիթմիկ և ավելի պարային տարբերակով

Համացանցում է հայտնվել Եվրատեսիլ 2012-ի հաղթող հիթի ռեմիքսային տարբերակը, որն ավելի ռիթմիկ է և ավելի հարմար է ակումբներում պարելու և զվարճանալու համար: Ռեմիքսի հեղինակն է Ալեքս Մորենոն: Read the rest of this entry

Լորին. Երգչուհու իմիջային փոփոխությունն ու “ծառայողական սիրավեպը”

2004թ.-ին Լորինը մասնակցել է Շվեդական “Idol” նախագծին

Վաղուց արդեն նորություն չէ, այն, որ Եվրատեսիլ  2012-ի հաղթող է ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը, ով, ի դեպ,  մրցույթին ներկայանալու համար դիմել է ոճային կտրուկ փոփոխությունների: Նախկինում գանգրահեր Լորինը Բաքվի բեմում փայլեց իր երկար և ուղիղ սանրվածքով, որի կերպարն ամբողջացնում էր փոքրիկ մազափունջը: Սակայն, եթե նայեք Լորինի նախկինում արված լուսանկարներին, նրան դժվար թե կարողանաք ճանաչել: Աղջիկն իր արտաքինով իսկական աֆրո-ամերիկուհու էր հիշեցնում, սակայն պրոդյուսերները կարողացան համոզել երգչուհուն, որ աֆրո-ամերիկուհու արտաքինով, նա դժվար թե կարողանա հասնել հաջողության այս համաեվրոպական խոշորագույն

Լորինն ու Թուջին միշտ միասին էին հայտնվում Եվրատեսիլի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ

մրցույթում:

Ահա այսպիսինն էր Լորինը մինչև Եվրատեսիլին մասնակցելը

Ինչ վերաբերում է Լորինի Read the rest of this entry

Լորինի և “Euphoria”-ի հերթական հաղթանակը

Եվրատեսիլ 2012-ի հաղթող Լորինը

Մինչ Եվրատեսիլի եզրափակիչ փուլը հաղթահարելը, Լորինը հասցրել է արժանանալ ևս երկու կարևորագույն մրցանակների: Ամենամյա Մարսել Բեզենսոն մրցանակաբաշխությանը Լորինը հաղթող է ճանաչվել “Ամենաարտիստիկ ներկայացուցիչ” անվանակարգում, իսկ նրա “Euphoria”-ի համար “Լավագույն երգահանի” մրցանակին են արժանացել երգի հեղինակներ Թոմաս Ջեյսոնը և Փիթեր Բոստրոմը:

Տեղեկացնենք, որ Մարսել Բեզենսոնը ամենամյա մրցույթ փառատոն է, որտեղ ներկայացված է երեք անվանակարգ` “Ամենաարտիստիկ ներկայացուցիչ”, որի հաղթողին ընտրում են մասնակից երկրների մեկնաբանները, “Լավագույն երգահանի մրցանակ”, որի մրցանակակրին ընտրում են մասնակից երկրների երգահանները և “Մամուլի մրցանակ”, որի հաղթողն ընտրվում է մասնակից երկրների հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում: Ի դեպ, այս տարի “Մամուլի մրցանակին” արժանացել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբինա Բաբաևան իր` “When The Music Dies” երգով:

Եվրատեսիլ 2012-ի հաղթողը ըստ EuroVisionist-ի ընթերցողների

Եվրատեսիլ 2012-ի հաղթող Լորինը, ըստ EuroVisionist-ի ընթերցողների քվեարկության, 3-րդն է

Բաքվում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթը արդեն անցյալում է: Համոզված ենք, որ մրցույթի երկրպագուները դիտել են այն Հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ և պարբերաբար հետևել են մեր փոստերին և մեկնաբանություններին: Թե որքանով էր մրցույթը կայացած, թողնում ենք ձեր դատողությանը:

Read the rest of this entry