Եվրատեսիլ 2012. անգլիացիների բողոքը մրցույթի դեմ

Բոլոր 42 երկրներից միայն չորսը` Իռլանդիան, Լատվիան, Բելգիան և Էստոնիան են քվեարկել Անգլիայի օգտին: Համփերդինքը ստացավ ընդամենը 12 միավոր մի միջոցառման ընթացքում, որտեղ  հարևան պետությունները, քաղաքական նկրտումներով, քվեարկում են մեկը մյուսի օգտին: Բրիտանացիները ինտերնետը ողողել են հայտարարություններով` կոչ անելով BBC-ին այլևս չմասնակցել մրցույթին: Նրանք իրենց հայտարարություններում ընդգրկել են նաև հեռուստատեսության ներկյացուցիչ Ֆիլիպ Սկոֆիլդի Twitter-ում արված գրառումը` “Ժամանակն է դադարենք մրցույթին մասնակցելուց: Անգամ Ռոբի Ուիլյամսը մրցույթը չի կարող բերել մեզ մոտ: Այն չափից դուրս քաղաքականացված է”:

Հարյուրավոր հեռուստադիտողներ հաղորդագրություններ են տեղադրել BBC-ի կայքում` կոչ անելով վերջինիս հրաժարվել մրցույթին մասնակցելուց: Դրանցից մեկում ասվում էր` “Բավական է արդեն: BBC-ին շատ ավելի լավ բաների վրա կարող է ծախսել իր գումարը”:

BBC-ի ներկայացուցիչը նշեց, որ քաղաքական բնույթի քվեարկությունը թեև չի որոշել հաղթողին, սակայն, անխոս, իր ազդեցությունն է ունեցել “միջին հորիզոնականների” վրա:

Շատերն էլ կարծում են, որ 76-ամյա Համփերդինքը շատ հնաոճ էր մրցույթի  համար և, բացի այդ, նրանք նաև քննադատում են ընտրված երգը: Կարծիք կար, որ նրա զբաղեցրած հորիզոնականի վրա նաև ազդել է այն, որ նա առաջինն է ելույթ ունեցել:

Ռադիո 2-ի ներկայացուցիչ Փոլ Գամբաչին, ով նաև հանդիսանում է Եվրատեսիլի մասին պատմող գրքի հեղինակը, նշում է, որ մյուս տարի Անգլիան պետք է զերծ մնա մրցույթում  համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ կամ երգահան ներկայացնելուց: Ինչ վերաբերում է քվեարկությանը վերաբերող քննադատություններին, ապա Գամբաչին կարծում է, որ քվեարկողներն ավելի շատ առաջնորդվում են մշակութային նկրտումներով, քան քաղաքական: “Միակ խնդիրն այն է, որ մենք պարզապես պետք է հասկանանք այն, որ Երկաթե Վարագույրի ընկնելը լավ էր ազատության համար, բայց վատ Եվրատեսիլյան փոփ երաժշտության համար”,-նշել է նա:

“Նրանց համար երաժշտությունն ուներ ժողովրդական և էթնիկ տարրեր, որոնք մեզ համար անհասկանալի են: Իհարկե, կա հարևան երկրի օգտին քվեարկելու տենդենց, բայց պետք է հասկանալ, որ մարդիկ ոչ թե  քվեարկում են հարևան երկրի քաղաքական առաջնորդի օգտին, այլ այն երկրների օգտին, որի հետ ունեն ընդհանուր երաժշտական տարրեր: Զարմանալի չէ, որ Բալթյան որոշ երկրներ միմյանց օգտին են քվեարկում”:

Աղբյուր` http://www.telegraph.co.uk/culture/tvandradio/eurovision/9293527/Eurovision-2012-BBC-facing-calls-to-withdraw.html

Posted on 29 Մայիսի, 2012, in ESC 2012 Participants, ESC Past Participants, Eurovision 2012 Baku, News and tagged , , , , , . Bookmark the permalink. Թողնել մեկնաբանություն.

Թողնել մեկնաբանություն